|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6, դիտվում են կուտակումներ տեղամասի դրսում եւ ներսում, հիսունից ավելի մարդ, ուղղորդված ընտրություն, 72 եւ 82 երթուղայիններով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավությամբ` ակնհայտ անմեղսունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից: