|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պակիստանում ապրիլի 19-ին ձերբակալել են երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին: Ոստիկանները գտել են նրան Իսլամաբադի` նրա նստավայրում. հայտնում է Reuters–ը:
Ավելի վաղ դատարանը Մուշարաֆին ձերբակալելու հրաման էր տվել, սակայն նրան հաջողվել էր փախչել հենց դատարանի դահլիճից:
Մուշարաֆը 2008-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ մարտի 24-ին էր ժամանել Կարաչի` ընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով: Հայրենիքում նա մեղադրվում է պաշտոնավարման օրոք սահմանադրության խախտման և դատավորների անօրինական ձերբակալման մեջ: Մուշարաֆը մեղադրվում է նաև 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության մեջ: