|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունաստանի խորհրդարանը այս գիշեր հավանություն է տվել հարկային խիստ քաղաքականություն սահմանող օրինագծին: Կողմ են եղել 300 պատգամավորներից 163-ը. տեղեկացնումէ ВВС-ն:
Օրենքը ենթադրում է մեծ եկամուտներ ունեցողների հարկերի բարձրացում. տարեկան 42000 եվրոյից ավելի եկամուտը հարկվելու է 42 տոկոսով: Միաժամանակ նվազում է թոշակառուներից եւ պետծառայողներից հարկումը, սակայն հարկ է սահմանվում նախկինում հարկերից ազատվածների համար, օրինակ ` ֆերմերների:
Երկրի իշխանությունները հույս ունեն, որ նման միջոցառումներով կօգնեն կառավարությունը մինչեւ տարեվերջ լրացուցիչ 2,3 մլրդ եվրո հավաքել: «Մենք գոհ չենք, որ բարձրացնում ենք հարկերը, սակայն դա անհրաժեշտ է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար»,- Associated Press-ին ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Գիորգոս Մավրագանիսը: