|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է մասոնների համաժողովը, որի կազմակերպման աշխատանքներին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իր մասնակցությունն է ունեցել նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով, ի դեպ, նաեւ Հայաստանում գործող բուհերից մեկի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Ի դեպ, մասոնները հիմնականում ֆրանկաֆոններ են` Եվրոպայից:
Թեեւ մասոնական ժողովի մանրամասները գաղտնի են պահվում, այնուհանդերձ, կարող ենք ասել, որ Հայաստանի տարբեր ղեկավար ատյաններում նրանց համար «կանաչ լույս» ապահովողը հենց այդ պաշտոնյան է:
Մեր տեղեկություններով` Երեւանում գտնվող մասոնների ցանկությունները բավարարելու գործին է աջակցում նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից Գրիգոր անունով մի դասախոս:
Այս օրերին հյուրանոցում իրարանցումը շարունակվում է: Այստեղ կարելի է տեսնել կոստյումներով ու համապատասխան կրծքանշաններով մասոնների, ովքեր մասնակցում են խիստ գաղտնի համաժողովին:
Նախօրեին Grand Orient De France օթյակի Մեծ վարպետ պարոն Գի Արսիզենը տեղեկացրել էր, որ իրենք այստեղ են, քանի որ Հայաստանն իրենց օգնության կարիքն ունի: