|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Tert.am-ի հետ զրուցում ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք՝ Եվրասիական տնտեսական համաժողովին Հայաստանի` բարձր մակարդակով մասնակցություն չի նախատեսվում»:
Բալայանը հավելել է, որ կոնկրետ ԱԳ նախարար Նալբանդյանը վաղը Մինսկ չի մեկնելու, իսկ ՀՀ նախագահի մասնակցության մասին հրաժարվել է տեղեկություն տրամադրել` ասելով, թե այդ մասին կասի նախագահի մամուլի ծառայությունը:
Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը մինչև այս ժամը որևէ տեղեկություն չի տվել Սերժ Սարգսյանի` վաղը Մինսկ կատարելիք հնարավոր այցի մասին: Մինսկում հիշյալ գագաթաժողովի ժամանակ սպասվում է, որ Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը, ինչը, չի կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի մասնակցության:
Հատկանշական է, որ ՌԴ տրանսպորտի նախարար Սոկոլովը, ով նաև հայ-ռուսական միջկառավարական հանձաժողովի ղեկավարն է, այսօր Երևանում հայտարարել է, որ վաղը Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: