Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական նիստը։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նախորդ շաբաթ ծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛ «դատավարության» ընթացքում:
Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը:
«Այս խախտումները ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,- ասվում է հրապարակված փաստաթղթում:
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը վստահ է՝ չնայած ՀՀ ներքին քաղաքական թոհուբոհին, Բաքվում պահվող գերիների վերաբերյալ որոշակի աշխատանքներ տարվում են, թեկուզ իրավապաշտպանների մակարդակով։
«Շատ դեպքերում այդ ամենը չի լուսաբանվում, բայց պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տարվեն պետական մակարդակով, նաև անհատների, կազմակերպությունների մակարդակով։ Աշխատանքները, որոնք մինչև այժմ տարվել են, ասել, որ բավարար են՝ այդպես չէ, բայց կարևորը՝ աշխատանքները կանգ չեն առնում։ Ինչ-որ բաներ արվում են, և ցանկալի է, որ ավելի համակարգված բնույթ կրի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։
Նա նկատեց՝ գերիների, պատանդների խնդրի հետ կապված պետք է բոլորի ուժերը մեկտեղվեն ու կոորդինացվեն, այդ պարագայում կարելի է որոշակի արդյունք ակնկալել։
Ինչ վերաբերում է Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևին և հարցին՝ հնարավո՞ր է համաժողովի գումարումից հետո, որի մասին նշվում է, դրական տեղաշարժ լինի գերիների խնդրի հետ կապված, Վահրամ Բալայանը պատասխանեց՝ միանշանակ չէ, որ կարող է դրական արդյունք լինել, բայց հարցի լուծման ուղղությամբ մեկ քայլ է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: