|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Արմավիրի մարզպետարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել անցած հանգստյան օրերին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների բնակիչները: Նրանք պահանջել են ինչ-որ կերպ օգնել իրենց:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ մարզում հիմնականում տուժել են 22 գյուղերի պտղատու այգիները: Որոշ գյուղերում ոչնչացել է ողջ բերքը: Վիճակն ավելի է ծանրացնում այն հանգամանքը, որ գյուղացիների մեծ մասը բանկերից վերցրած վարկեր ունի, եւ այժմ մարդիկ ծանր կացության մեջ են: Գումարներն ամբողջությամբ ծախսվել են, բայց եկամուտի որեւէ ակնկալիք չունեն:
Ըստ Ղահրամանյանի` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ԿԲ նախագահին` նրան առաջարկելով կարկուտից տուժած գյուղերի բնակիչների վարկերը սառեցնել եւ մարդկանց հնարավորություն տալ, որ գումարները եկող տարի վերադարձնեն:
Բայց մինչ այդ գյուղացիները պետք է կարողանան իրենց ընտանիքների հացի խնդիրը լուծել եւ ապրել մինչեւ եկող տարի: