Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորները խորհրդարանին ներկայացրել են նոր օրինագիծ, որի համաձայն` լուսաթարթիչներ կարող են լինել միայն Ռուսաստանի նախագահի, վարչապետի եւ հատուկ ծառայությունների ավտոմեքենաների վրա:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, լուսային եւ ձայնային հատուկ ազդանշաններով չեն կարող տեղաշարժվել այլ պաշտոնյաներ, այնինչ` ներկայումս դրա իրավունքն ունեն պաշտպանության նախարարության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները, նահանգապետերը, պատգամավորներն ու սենատորները:
Նախագիծն առաջարկողները համարում են, որ խնդիրն առաջանահերթ կարեւորության է, եւ կառավարությունն էլ համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի այս ուղղությամբ: