|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել, նա, հավանաբար, Մոսկվայից Երևան այլևս չի վերադառնա որպես տնօրեն: Բիբինի պաշտոնանկության մասին լուրի առնչությամբ ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ այն չի համապատասխանում իրականությւսնը, և որ իրենք երեկվա դրությամբ՝ մինչև ուշ երեկո, գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին տեղեկություն չունեին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։