Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-17 18:32
Հասարակություն

ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշեցին, որ ՀՀ կառավարության առարկությունները կքննարկվեն առանձին փուլում՝ առանց որևէ եզրակացություն անելու այդ առարկությունների էության վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ մեջբերելով որոշումից մի հատված.

«It is important to emphasise that for the purposes of this Decision, the Tribunal is not required to rule upon the substance of those Objections – indeed, were it to do so, the Tribunal would invite legitimate criticism that it had purported to embark upon an improper, and premature, assessment of the merits of the Objections.»

Հետևաբար, առայժմ ներդրումային արբիտրաժում կքննարկվեն միայն ընթացակարգային/իրավասության հարցեր:

Նաև պետք է նշենք, որ անցյալ տարվա հուլիսին ստացված որոշումները մնում են ուժի մեջ, և ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ (ներառյալ ուղղակի ազգայնացումը) կխախտի դրանք։