|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 4-ից ուժի մեջ է մտել Երեւանի քաղաքապետի որոշումը, համաձայն որի` Մարտունու շրջանի Ծովինար գյուղ գնացող երթուղայինների կանգառը Կենտրոնական ավտոկայանից տեղափոխվել է Հյուսիսային ավտոկայան:
Խնդիրն այն է, որ Կիլիկիայից Հյուսիսային ավտոկայան գնում է ընդամենը մեկ հասարակական տրանսպորտ` 259 համարի ավտոբուսը, որի ուղեվարձը 200 դրամ է:
Հարցի կապակցությամբ օգոստոսի 17-ին զրուցեցինք ճարտարապետ, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի հետ, ով ասաց, որ հարցը հենց նույն օրը կբարձրացնի քաղաքապետարանում: Թե քաղաքապետն ինչ արձագանք է տվել եւ ինչ որոշում է կայացրել` 1 շաբաթ անց փորձեցինք պարզել` կրկին զրուցելով Իգիթյանի հետ:
«Ես գրավոր դիմել եմ քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,- ասաց նա:
Պարզապես հիշեցնենք, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդված 9.7-ի` գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում. Հուսանք` վաղը քաղաքապետարանը կպատասխանի իր ավագանու անդամի հարցադրմանը` չխախտելով օրենքը: