|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վերջապես Տիգրան Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով զբաղեցնում էր այդ հաստիքը:
«Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ:
Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ` 50-նն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է իմ համար, բայց նրանք նաև սովորեցրել են ծանր լինել:
Հետո.... չէ՞ որ պաշտոնը վարունգի պես բան է.. Երևի քաղաքապետարանում դրա մասին մոռացել են»,-հավելել է նա: