|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ:
Թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել` կատարված փոփոխությունների հետ կապված: Ըստ այդմ` այդ փոփոխությունները միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը:
Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:
Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը` հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Առաջիկայում նախատեսված է նաև այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես:
ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել` որպես թատրոնի դիրիժոր, սակայն նա հրաժարվել է: