|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանում է անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Երիտասարդական նվագախմբի 10-ամյակին, որին հանդես կգա նաև Պենդերեցկին:
Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ:
Հարցին, թե վերջերս Հայաստանում աննախադեպ մի բան տեղի ունեցավ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորին հեռացրին, պաշտոնն էլ լուծարվեց, և արդյո՞ք դրսում նման փորձ գոյություն ունի, Պենդերեցկին պատասխանեց, թե քանի որ այստեղ չի ապրում, չի կարող համապատասխան գնահատական տալ: «Ես այստեղ չեմ ապրում և կարծում եմ` ես չէ, որ պետք է գնահատական տամ եղածին: Բայց, մյուս կողմից, կարծում եմ, որ երևի այդպես չպետք է լիներ»,- կարծիք հայտնեց նա: