|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Իսլամաբադը չի համագործակցել ԱՄՆ-ի հետ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենի դեմ գործողության ժամանակ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Նա նշել է, որ Պակիստանի իշխանությունները նույնիսկ տեղյակ չեն եղել, թե որտեղ է գտնվում ահաբեկիչը:
Միեւնույն ժամանակ, Զարդարին ասել է, որ ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ տասնյակ տարիների համագործակցությունը, ի վերջո, հանգեցրեց քաղաքակիրթ աշխարհի համար վտանգավոր Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը: