|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Moody՚s միջազգային վարկանշային գործակալությունը Ճապոնիայի վարկանիշը «կայունից» իջեցրել Է մինչև «բացասական»: Ներկայումս Ճապոնիայի վարկանիշը Aa2 է:
Գործակալության փորձագետները մտավախություն ունեն, որ Ճապոնիան չի կարողանա կրճատել պետական պարտքը, որն ամենաբարձրն է զարգացած երկրների շրջանում: Ճապոնիայի վարկանիշի իջեցումը լրացուցիչ գործոն է դարձել ֆոնդային ինդեքսների շտկման համար, որը «հրահրվել» էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով:
Ըստ Moody՚s-ի` կարճաժամկետ հեռանկարում ճգնաժամը, կապված Ճապոնիայի պարտքային պարտավորությունների հետ, քիչ հավանական է: Ճնշումը, ըստ էության, կմեծանա երկարաժամկետ հեռանկարում: Նշենք, որ ներկայում Ճապոնիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 200%-ը: