|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամառային արձակուրդի այս շրջանում շատերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել լողափում:
Բոլորիս է հայտնի, որ ծովի աղը, արևը և քամին ոչ միայն օգտակար են մարդու օրգանիզմի համար, այլև կարող են որոշակի տհաճություններ պատճառել: Օրինակ` նպաստել ներկած մազերից գունանյութերի հեռացմանը` դարձնելով մազերն անփայլ և խունացած: Եթե չեք ցանկանում համակերպվել այս անարդարության հետ, ապա օգտագործեք Schwarzkopf Professional Armenia-ի BC Sun Protect շարքը, որը բաղկացած է խնամքի մի քանի միջոցներից:
BC Sun Protect Hair Protection Oil-ը պաշտպանում է մազերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, խորապես սնուցում է առանց դրանք ծանրացնելու: Խորհուրդ է տրվում օգտագործել արևային լոգանքից առաջ և լողալուց հետո:
BC SUN PROTECT շամպունը մաքրում է մազերը աղի, ավազի, քլորի վնասակար ազդեցությունից:
BC SUN PROTECT Spray Conditioner-ը խոնավեցնում է մազերը և պաշտպանում դրանք արևի ճառագայթներից, աղից և քլորից: Նրանց համար, ովքեր հաճախում են լողավազան, այս միջոցը պետք է դառնա պարտադիր ատրիբուտ: Սփրեյ կոնդիցիոները պետք չէ լվանալ, այն հեշտացնում է մազերը սանրելը և հաղորդում է մազերին առողջ և գեղեցիկ տեսք:
