|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արարատում հրավիրված ոչ իշխանական երեք ուժերի իրազեկման հանրահավաքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ելույթը սկսեց այսպես. «Արարատ լեռը մշուշոտ էր երևում, հիմա դուք եկաք, ու արևը բացվեց»:
Նա անդրադարձավ Հայաստանի արտաքին պարտքին` ասելով, որ Հայաստանն ունի 5 միլիարդ դոլար արտաքին պարտք, որը ժառանգում է ամեն ծնված երեխա: Բաբայանի խոսքով` Հայաստանը դառնում է հետամնաց երկիր, որից հեռանում են, Հայաստանում ներդրումներ չեն անում, և դրանում մեղավոր է քաղաքական մեծամասնությունը, նաև` որ ինչ օրենք ընդունում են, ժողովուրդը բողոքում է այդ օրենքներից:
«Շատերը վախենում են գալ հանրահավաքներին, բայց վախենալով երկիրը չես փոխի»,- ասաց Վահան Բաբայանը` հավելելով, որ հանրահավաքների ալիքը մեծ թափ է ստանում, և որ իրենք հաղթելու են` ապահովելով բարգավաճ պետություն: