|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
News.am-ը գրում է․ Թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ ոգեւորություն է առաջացրել Հայաստանի կառավարության որոշումը, որով նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլեւս չի լինի Արարատ լեռան պատկերը։
Թուրքական մամուլում բացի լուրը հայտնելուց, նաեւ որոշ մեկնաբանություններ են գրել։ Օրինակ թուրքական NTV-ն, այս լուրի մեջ շեշտել է, որ Հայաստանն այս քայլին է գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։
Իսկ օրինակ Haber7–ը գրել է, թե Թուրանի համար «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Արարատ լեռը Հայաստանին չի պատկանում։