Միասին կարող ենք
կարևոր
1351 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-28 13:37
Հասարակություն

Արարատի մերժումը շարունակվում է․ նոր կենսաչափական անձնագրերում կլինի Արագած լեռը

Արարատի մերժումը շարունակվում է․ նոր կենսաչափական անձնագրերում կլինի Արագած լեռը

Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը քննարկվել է աշխատանքային հանդիպման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր անձնագրերում կատարված փոփոխությունները և դրանց ձևավորման գաղափարական մոտեցումները։

Նրա խոսքով՝ անձնագրի էջերից մեկում պատկերված է Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, ինչպես նաև լեռը բարձրացող քաղաքացիների տեսարաններ։ Վարչապետը շեշտել է, որ պատկերների ընտրությունը պատահական չէ և արտացոլում է երկրի խորհրդանիշներն ու իրականությունը։

Միևնույն ժամանակ նշվել է, որ հաջորդ էջում ներկայացված է Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, առանց Արարատ լեռան պատկերի։ Ըստ Փաշինյանի՝ նման ընտրությունը պայմանավորված է այն մոտեցմամբ, որպեսզի պատկերներում ընդգծվի հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։