|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը փորձելու է պարզել, թե հօգուտ ո՞ր երկրի են միջազգային կառույցներում աշխատում Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, թե պատրաստվում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին: Ն. Զոհրաբյանին վրդովեցրել է այն, որ ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը որեւէ կերպ չի արձագանքել Արցախի հիմնախնդրով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշմանը:
Այնինչ` ԵԽԽՎ Բյուրոյի նիստից մեկ օր առաջ Նաիրա Զոհրաբյանն անձամբ է հանդիպել Մինյոնին: Նա ասել է, թե լիովին համակարծիք է հայկական կողմի դիրքորոշումներին, եւ թե, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, համակարտությունը լուծելու այլ ձեւաչափ լինել չի կարող: Խոստացել է նաեւ, որ իր տեսակետը ներկայացնելու էր Բյուրոյի նիստի ժամանակ, սակայն լռել է:
«Միանշանակ է, որ Մինյոնն իր լռությամբ չէր արտահայտում Ֆրանսիայի` համանախագահող երկրի տեսակետն ու դիրքորոշումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: