կարևոր
457 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-28 21:35
Աշխարհ

ՌԴ-ում հրավառության միջոցներ արտադրող գործարանի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

ՌԴ-ում հրավառության միջոցներ արտադրող գործարանի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկի քաղաքի մոտակայքում գտնվող հրավառության միջոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Ավելի վաղ հաղորդվել էր 10 մահվան մասին։

Հրդեհը բռնկվել է Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկիի մոտ գտնվող Կուբրինսկ գյուղի հրավառության գործարանում՝ կլանելով երկու շենք։

Հրդեհը մարելու համար ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։