|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին» Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությունը հստակ ազդակ են առ այն, որ Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», ինչը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի սուվերեն տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին արվող նոր զիջումների համար։
Ուժեղ Հայաստանում մենք բերելու ենք խաղաղություն առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։
Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել կարևոր մի ճշմարտություն․ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա մեր սեփական տանը, եթե երկրի ներսում տիրում է պառակտումն ու անորոշությունը։
Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա»,-գրել է պատգամավորը։