|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։
Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։
«Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝
1. Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։
2. Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով»,-ասված է հաղորդագրության մեջ։