|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Շարունակենք քաղաքական հայդուկների և նոր տերմինների հարցը։ Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ․ մի մարդ թունավորում է իր հարևանին, իրավապահ մարմինները բերման են ենթարկում, այս մարդն ասում է՝ «ես մեղք չունեմ, ես քվադրոբեր եմ, իմ մեջ զարթնել է անակոնդան, և ես խայթել եմ հարևանին»։ Եվ դատարանը՝ այն վնգստացող դատավորները, որոնց մասին խոսվում է, ասում է․ «Դե այս մարդն ի՞նչ մեղք ունի, քվադրոբերն ի՞նչ մեղք ունի․ մեղավորն այն է, որ անակոնդա կա, անակոնդայի հետ է իրեն նույնականացրել»։ Եվ դրա համար ասում են՝ «եկեք արգելենք անակոնդաներին»։ Այ այս քաղաքական քվադրոբերությունն այսօրվա իշխող քաղաքական ուժի ձեռագիրն է, էությունը»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։