|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքից։
Ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորեցին երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։
Պատգամավորներն ընդգծեցին, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։