կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-11 23:17
Հասարակություն

Ծառը պոկվել ու փակել է Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկելի հատվածը

Ծառը պոկվել ու փակել է Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկելի հատվածը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։
Այդ պահին նշված հատվածում ավտոմեքենաներ չեն եղել։

Պարեկներն ու քաղաքացիները ծառը հեռացրել են երթևեկելի մասից և այն դարձել է երթևեկելի։