կարևոր
469 դիտում, 53 րոպե առաջ - 2026-08-07 14:47
Քաղաքական

Ագրեսորին հնարավոր չէ զսպել իր պահանջները կատարելով․ Ադրբեջանի, Թուրքիայի վարած պետական քաղաքականությունը, այո՛, Հայաստանի համար սպառնալիք է․ Քրիստինե Վարդանյան

Ագրեսորին հնարավոր չէ զսպել իր պահանջները կատարելով․ Ադրբեջանի, Թուրքիայի վարած պետական քաղաքականությունը, այո՛, Հայաստանի համար սպառնալիք է․ Քրիստինե Վարդանյան

«Մեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք պատմության մեջ չեք կարող օրինակ ցույց տալ, երբ սպառնալիքը հնարավոր է եղել զսպել, սպառնալիքին հնարավոր է եղել դիմագրավել, ագրեսորին հնարավոր է եղել զսպել՝ իր բոլոր պահանջները կատարելով։

Չեք կարող պատմության մեջ այդպիսի դրվագ ցույց տալ։

Ու եթե Սոնա Ղազարյանն էլի գալու է հարցնի՝ «Բայց մենք ի՞նչ պահանջ ենք կատարել», ես կարող եմ անվերջ թվել՝ տարածքային պահանջներից մինչև այն, որ Ադրբեջանը ասել է՝ անխոչընդոտ ճանապարհ պիտի տրամադրեք, ամրագրել եք անխոչընդոտ ճանապարհը։

Ասել է՝ ես հայեր պիտի չտեսնեմ Հայաստան մտնելուց, ֆիքսել եք այդպիսի կարգավորում։

Ես ձեզ անվերջ կարող եմ կրեդիտ տալ փաթեթավորման ձեր ունակությունների համար, բայց դրանից էությունը չի փոխվում։

Այսինքն՝ անկյունաքարային տարբերությունն այն է, որ դուք սպառնալիքների անվերջ պահանջները կատարելով՝ չեք կարող սպառնալիքը զսպել»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։