|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԵՊՀ մի խումբ ուսանողներ կրկին դասադուլ էին անում` հայտարարելով, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններն անօրինական են, եւ արդյունքները` կեղծված:
Ուսանողներն ու քաղաքացիական ակտիվիստները նախ շարժվեցին ԵՊԲՀ , այնուհետև ԵՊՀ պատմական ֆակուլտետի սև մասնաշենք, որտեղ նրանց էին սպասում ոստիկանները` շղթա կազմած, որոնք չթողեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց հորդորեց մայթից ետ կանգնել` չխանգարելու քաղաքացիների տեղաշարժին:
Այստեղից ակցիայի մասնակիցներն առանց վանկարկումների շարժվեցին դեպի Ագրարային պետական համալսարան, այնուհետև` ԵՊՃՀ: Դասադուլավորները մտադիր էին գնալ դեպի ԵՊԼՀ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց շարժվել Տերյան փողոցով` պատճառաբանելով, որ ճանապարհը վտանգավոր է :
Այս պահին ուսանող ակտիվիստները Ալեք Մանուկյան փողոցով քայլում են դեպի ԵՊԼՀ:
Նրանք երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը: