|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դասադուլ հայտարարած ուսանողները քննարկում կունենան վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ վարչապետի ավագ օգանական Արմեն Վարդևանյանն ուսանողներին հայտնեց, որ եթե վարչապետի հետ քննարկումը տևի 1 ժամ, ապա 2 ժամվա ընթացքում նյութը կհրապարակվի կառավարության կայքում և հասանելի կլինի բոլորի համար: Թեև ուսանողները նախապես դեմ էին, որ հանդիպումը տեղի ունենա առանց լրատվամիջոցների ներկայության, սակայն համաձայնեցին 5 հոգանոց խմբով գնալ վարչապետի հետ քննարկման:
Ներկայումս նրանց և վարչապետի միջև քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ ուսանողները հրաժարվել էին հանդիպել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, քանի որ ուղիղ եթեր չէր ապահովվելու: