close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել 5 ցուցարարի հետ

Հասարակություն

9 Նոյեմբերի 2017, 15:00
 Վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել 5 ցուցարարի հետ

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ցուցարարներին հայտնեց, որ  վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։

«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից: Քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները», - ասաց նա` շարունակելով. «Գոյություն ունեն քննարկման որոշակի ձևաչափեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Այս ձևաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»։

Սակայն ուսանողները համաձայն չեն առանց լրատվամիջոցների ու ուղիղ հեռարձակման հանդիպել վարչապետի հետ:

Վարչապետի օգնականը նշեց, որ իրենց մամուլի ծառայության նկարած տեսանյութը կտրամադրի նրանց: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica