կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-04 16:45
Աշխարհ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել․ Կատարի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր առայժմ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմադ ալ-Անսարին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին չենք կարող ասել, որ համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք դեռևս փորձում ենք հասնել դրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նա։

Դիվանագետը շեշտել է, որ միջնորդները որևէ ժամկետ չեն սահմանում համաձայնագրի կնքման համար։ «

Իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ժամերին կամ օրերին»,- հավելել է ալ-Անսարին։

Անդրադառնալով բանակցությունների վերսկսման պայմաններին՝ նա ընդգծել է լարվածության թուլացման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։

«Բանակցություններին վերադառնալու համար տեղում պետք է կատարվեն որոշակի քայլեր։ Առաջին և ամենակարևորը հրադադարի վերականգնումն է, ինչպես նաև նավերի նկատմամբ հարձակումների բացառման և Հորմուզի նեղուցում ազատ նավարկության երաշխավորումը»,- նշել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նվազագույն պահանջը Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան նախկին իրավիճակի վերականգնումն է՝ բոլոր առափնյա պետությունների հետ համակարգմամբ։