կարևոր
4579 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-07 12:50
Քաղաքական

Պրահայում Հայաստանի գոյության դեմ է համաձայնություն ձեռք բերվել. Անդրանիկ Թևանյան

Պրահայում Հայաստանի գոյության դեմ է համաձայնություն ձեռք բերվել. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Միամտություն է կարծել, թե Պրահայում Նիկոլը համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նա դա վաղուց էր արել։

Պրահայում Հայաստանի գոյության դեմ է համաձայնություն ձեռք բերվել։ Ցավոք, սա չի նկատում ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացին, այլ նաև քաղաքական վերնախավ կոչվածի մեծ մասը։ Չկա՛ այդ գիտակցությունը, չկա՛ սպասվող աղետի ընկալումը։

Պատմության դասերից բացակայելու հետևանքը սա պետք է լիներ։

Հայ ժողովուրդը պետք է սրբադասեր ոչ թե մեծ աղետից հետո Թալեաթին սատկացրած Սողոմոն Թեհլերյանին, այլ Արամ Մանուկյանին։ Մինչդեռ Սողոմոնը շատերի ոգեշնչման աղբյուրն է, իսկ Արամի մասին քչերն են լսել։ Դրա համար էլ շուտով նոր Սողոմոն ենք երազելու, բայց դա ինձ հետաքրքիր չէ։

Եթե կողմ ենք Հայաստանի գոյությանը, ապա պետք է դառնանք արամական»։