Միասին կարող ենք
կարևոր
2404 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 19:04
Հասարակություն

Մոտ 2.5 ամիս Կիևյան կամուրջը, 1 տարի Երևան-Սևան մայուղին փակ են լինելու

Մոտ 2.5 ամիս Կիևյան կամուրջը, 1 տարի Երևան-Սևան մայուղին փակ են լինելու

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը տեղակացրել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է քաղաքում կազմակերպվելու երթևեկությունը, կարծում է՝ պարեկները կհամակարգեն:

Շուտով անհրաժեշտ ինֆորմացիան կհրապարակվի:

Դեռ անավարտ է Արղության փողոցի շինարարությունը։

Ավետիսյան փողոցը, որը վաղուց արդեն փակ է, դեռ շինարարության փուլում է, Արին-Բերդում նույնպես աշխատանքները շարունակվում են: Այս ամենին միացավ նաև Կիևյան կամուրջը:

Ինչ վերաբերում է Երևան-Սևան ավտոճանապարհին, ապա այն կայծակի հարվածից կամրջի փլուզման և շինարարական աշխատանքների կազմակերպման պատճառով առնվազն մեկ տարի փակ է լինելու:

Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։