Միասին կարող ենք
կարևոր
895 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 12:21
Քաղաքական

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի, դա իր համար կարմիր գիծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսինքն մարդը կասի «Արցախը Հայաստան է և վերջ» հետո այն կճանաչի Ադրբեջանի կազմում, իր տված նախընտրական խոստումների հակառակը կանի, կհրամայի զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշել, կորտեժով հղի կնոջ վրաերթի կենթարկի ու կանգ չի առնի ու այսպես շարունակ, բայց ընտրություն չի կեղծի:

Իսկ իրականությունը` այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու դա իր համար նույքան օրգանիկ է, որքան ստելը»։