|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:
Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում:
Խոսքը, մասնավորապես, Արաագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ Արագած գյուղի ուսուցիչների մի մասը մնացել է դպրոցում և քարոզարշավին գալիս են հերթափոխով:
Առնվազն երեք ուսուցիչ խոստովանել են, որ եկել են քարոզարշավին մասնակցելու համար:
Աշխատանքային ժամերին քարոզարշավին մասնակցում են նաև քաղաքի Մշակույթի տան աշխատակիցները, ինչպես նաև Արագած գյուղի դպրոցի հավաքարարները: