|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
«Որպես այս համայնքի բնակիչ՝ ուզում եմ սկսել մի հարցից, որը վերջին շրջանում ծավալված դիսկուրսի պատճառով ինձ շատ է մտահոգում․ Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, ես անմիջապես մտածեցի՝ իսկ «Մալաթիա-Սեբաստիա» անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ։ Այդ անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է։ Մինչ այսօր ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքը «կոնֆլիկտածին համայնք» է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք այստեղից, թե՞ քոչեցնենք մեկ ուրիշին։
Այս հարցը՝ ոնց պետք է լուծվի, դուք պետք է ասեք։
Մարդը, ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։
Սիրելի ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես, ուր նայում ես՝ սրտիկներ են։ Մի քիչ էլ շարունակվի, կարող է տարբեր սիմվոլների ու մարմնի մասերի առնչվենք։ Բայց ենթադրում եմ՝ այս ամենի նշանակում է, որ իշխանությունը իբր սիրում է ձեզ։ Սա է չէ՞ մեսիջը՝ սիրում են երկիրը, սիրում են ժողովրդին։
Փորձենք հասկանալ՝ նորմալ մարդը ի՞նչ նկատի ունի «սիրել երկիրը» և «սիրել ժողովրդին» ասելով։
Երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամո՞ւր են պահել։ Ո՛չ։ Ուրեմն՝ չեն սիրում։
Ինչ է նշանակում «սիրել ժողովրդին»։ Երևի առաջին հերթին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ի՞նչ են արել։ Հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը»,- այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցող հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։