Միասին կարող ենք
կարևոր
466 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-12 14:42
Հասարակություն

«Ինքնության համար պայքարում Գառնին ապստամբեց ու ազատագրեց Հայաստանը»․ «Հայաստան» դաշինքի անդամները Գառնիում են

«Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակներում մի խումբ պատգամավորներ, պատգամավորության թեկնածուներ Կոտայքի տարբեր բնակավայրերում են։ Գեղամ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել Գառնիից՝ նշելով, որ իրենց առաջին կանգառը Գառնիի պանթեոնն էր, որտեղ ամփոփված են 1921 թվականի փետրվարյան ապստամբության հերոսների, Արցախյան առաջին ազատամարտի և 44-օրյա պատերազմի հերոսների շիրիմները

«Այս  քարոզարշավում Հայաստան դաշինքի հիմնական մեխերից մեկն ինքնությունն է, ու հատկապես այս տարածաշրջանը 100 տարի առաջ էլ է պայքարել  ինքնության համար, այդ պայքարում Գառնին ապստամբեց ու ազատագրեց Հայաստանը։ Խորհրդանշական մի բան, այսօր միասին ենք երկու մեր գործընկերների հետ, պատգամավորության թեկնածուներ, որոնց պապերն այդ ինքնության պայքարի հերոսներն են: Աստղիկ Աբրահամյանը, հայտնի ֆիդայի, Չոլոյի ծոռն է, Էջմիածնի ուղղության հրամանատարներից է: Աստղիկի գերդաստանը այդ առումով հետաքրքիր է: Հայրը Մխիթարը մասնակցել է Առաջին ազատամարտին, քառօրյա պատերազմին, 44-օրյայում նահատակվեց Աստղիկի եղբայրը՝ Տավրոսը:

Ռուբինա Պետրոսյանը փետրվարյան ապստամբության հրամանատարներից ու ղեկավարներից՝ խմբապետ Մարտիրոսի թոռնուհին է»,- ներկայացնելով «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածուներ առաջադրված Աստղիկ Աբրահամյանին ու Ռուբինա Պետրոսյանին՝ ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։