|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Ն.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Պերեվալներ» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Ավտոմեքենայում եղել են 6 հոգի, հիվանդանոց են տեղափոխվել 4-ը, և բոլորը ընտանիքի անդամներ են։