|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
2026 թվականի ապրիլի 22-26-ը Վրաստանի մայրաքաղաքում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Թբիլիսիի պետական համալսարանի և վրացական պատմագիտական դպրոցի հիմնադիր Իվանե Ջավախիշվիլու ծննդյան 150-ամյակին։ Գիտաժողովին մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը:
Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Իվանե Ջավախիշվիլու հայագիտական ժառանգությունը», իսկ կրտսեր գիտաշխատող Հարություն Խուդանյանը՝ «Դավիթ Շինարարի հաջորդ վրացի միապետների կերպարները 12-13-րդ դարերի հայկական աղբյուրներում» զեկուցմամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Իվանե Ջավախիշվիլու «Վրաստանի սահմանները» աշխատության հայերեն թարգմանության (թարգմանիչ՝ Ջեննի Թամարյան) շնորհանդեսը։ Գիտաժողովը կարևոր նշանակություն ունեցավ տարածաշրջանային պատմագիտական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայ և վրաց գիտական շրջանակների միջև մասնագիտական երկխոսության խորացման տեսանկյունից։