|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ՀՀ արտգործնախարարությունում մարվել և շրջանառության մեջ է դրվել ականավոր գիտնական, բևեռախույզ, դիվանագետ, հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշը:
Հայփոստից տեղեկացնում են, որ նամականիշի մարումն իրականացրել են Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մարման պաշտոնական արարողության կազմակերպիչներն էին ՀՀ արտգործնախարարությունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը և «Հայփոստ» ՓԲԸ-ն:
Միջոցառումն անցկացվեց Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Նամականիշի տեխնիկական բնութագիրը.
Տպարանը` Lowe Martin Group /Կանադա/
Նամականիշների չափը` 35.96x25.73 մմ
Անվանագինը` 350 դր.
Տպաքանակը` 40 000
Հեղինակ` Անի Գևորգյան