|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իշխանական քարոզչամեքենայի գործելաոճով արձագանքում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հեքիաթներից մեկն այն է, որ նրանք նոր են և նախկինների հետ կապ չունեն։
Վահագն Ալեքսանյանը կարծես թե մոռացել է իր և իր թիմակիցների անցյալը, ովքեր իրենց «հատուկ տաղանդի» շնորհիվ նախկիններից դարձել են ներկա։
Ցուցակը բացում է հենց ինքը՝ Վահագն Ալեքսանյանը, ով նախկին ԲՀԿ-ական է։
Մեկ այլ կարկառուն ՔՊ-ական՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախկին հանրապետական է (տարածված արտահայտությամբ` «ֆիկտիվ»)։
Դե, Սասուն Միքայելյանը նախկիններից նախկին է՝ նա հասցրել է լինել և' լևոնական, և' հանրապետական, իսկ հիմա էլ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ է։
ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը ևս նախկին է։ Նա ակտիվ ԲՀԿ-ական էր, բայց ՔՊ-ն նրան բաց ձեռքերով ընդունեց։
Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանն իր հոր` Աշոտ Արսենյանի հետ, ում նաև պատկանում է «Ջերմուկ Գրուպը», հայտնի հանրապետականներ էին։ Բայց դե, պետք է պահեին և ընտանեկան բիզնեսը, և մնային իշխանական տաշտակի մոտ, արդյունքում` նրանք նույնպես դարձան ՔՊ-ական։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատյանն էլ նորերից չէ։ Նա նույնպես նախկին հանրապետական է, ում ՔՊ-ն առանց աչք թարթելու ընդունեց իրենց շարքեր։
Իսկ ցուցակը փակում է նախկիններից նախկին, ժողովրդի լեզվով ասված «հին գելերից» մեկը՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ով նույնպես հանրապետական է եղել։
Եվ սա ՔՊ-ական նախկինների ցուցակի մի մասն է։
Հետևաբար, Վահագն Ալեքսանյանն ուրիշի աչքի փուշը փնտրելու փոխարեն, ավելի լավ է զբաղվի իրենց աչքի գերանը հանելով։