Միասին կարող ենք
կարևոր
1036 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 20:10
Քաղաքական

Գեղարքունիքի սահմանամերձ դարձած գյուղերը դուրս են մնացել պետական արտոնություններից. Ղազարյան

Գեղարքունիքի սահմանամերձ դարձած գյուղերը դուրս են մնացել պետական արտոնություններից. Ղազարյան

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր 2022 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով դարձել են սահմանամերձ, սակայն չեն օգտվում այդ կարգավիճակ ունեցող բնակավայրերի համար նախատեսված արտոնություններից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՔՊ-ի մարզային վերջին այցի ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչներից մեկը դիմել է Նիկոլ Փաշինյանին և նշել, որ չի կարողանում մշակել իր հողը, քանի որ գտնվում է Ադրբեջանի նշանառության տակ,  սակայն ստիպված է վճարել հողի հարկը։ Ի պատասխան Փաշինյանն ասել էր, թե գույքի համար պետք է վճարել։  

Պարզվում է, այս խնդիրը արդիական է Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կութ, Կախակն, Տրետուք և Աղբերք գյուղերի համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: