|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ հարկային արտոնությունը տարածվում է Բերդ և Ճամբարակ համայնքների վրա: Սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ազատվում են ԱԱՀ-ից:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց, թե մեկ տարվա ընթացքում որքա՞ն մարդ է օգտվել այդ արտոնություններից, իրազե՞կ են, արդյոք, քաղաքացիները այդ արտոնությունների մասին:
Փոխնախարարը պատասխանեց, որ արտոնությունից օգտվում է 450 կազմակերպություն, որոշումը տարածվում է 31 համայնքի վրա: