Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-19 17:07
Հասարակություն

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025–2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։

2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Մնացածը  միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը և այլն:

Նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Համաձայն որոշման՝ վճարովի տեղերն առաջիկայում կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաշվի առնելով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: