|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամում գրել է.
«Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։
Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։
Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։
Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը»։