կարևոր
376 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-25 14:25
Հասարակություն

Առաջարկելու ենք, որ գյուղացիների մինչև 15 մլն դրամ վարկերը տրվեն 0%-ով,այսինք՝ տոկոսները սուբսիդավորի պետությունը․ Իշխան Սաղաթելյան

«Գյուղատնտեսության զարգացումը, պարենային անվտանգության ապահովման տեսակետից, մեր համար առաջնահերթություն է, և հիմա մենք քննարկում ենք և առաջարկելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությամբ զբաղվող մեր գյուղացիներին մինչև 15 միլիոն դրամ վարկերի տոկոսները սուբսիդավորի պետությունը, այսինքն, 0% վարկ տրվի մեր գյուղացիներին, որը խթան կհանդիսանա գյուղատնտեսության վերականգնման և զարգացման համար»,-այս մասին Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

նրա խոսքով՝ դրանով հնարավորություն կտրվի և՛ անասնապահության գլխաքանակը ավելացնել, և՛ վարելահողերը մշակել, որի 50%-ն այս պահին չի մշակվում։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 21-ին  Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով օրվա իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման,  կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի  մասին։