|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
NewDay. Am-ը զրուցել է Թբիլիսիում բնակվող հասարակական գործիչ Արթուր Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում Արթուր Միրզոյանը նոր մանրամասներ է ներկայացրել Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի մասին , որը, ինչպես հայտնի է, միացել է մեզանում հայտնի տիրադավ սրբազանններին։
«Առաջիններից մեկ մենք էինք, երբ արձագանքեցինք Հայաստանի իշխանությունների կողմից՝ Վեհափառի և Մայր Աթոռի դեմ սկսված արշավին, և Վրաստանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց անցկացրեցինք բողոքի ցույց՝ հանձնելով նամակ դեսպանությանը և կոչ անելով զերծ մնալ այս սադրանքներից։ Ուզում եմ նշեմ, որ կոնկրետ այդ բողոքի ակցիան ՀՀ իշխանությունների դեմ էր, իրենց կողմից վարվող այս քաղաքականության դեմ էր, ոչ թե կոնկրետ դեսպանության կամ դեսպանի, անձնակազմի դեմ», ասաց Արթուր Միրզոյանը ։
«Տիրադավների շարքում առաջնորդներից մեկը հենց Վազգեն Միրզախանյանն է, ինչը ինձ համար շատ զարմանալի է , որովհետև երբ հիշում ես իր անցած ճանապարհը, երբ հիշում ես, թե ինչ խայտառակ ձևով է նա հեռացել թեմից, որ նույնիսկ իր վերջին պատարագը չկարողացավ անցկացնել, այսինքն՝ վախեցել է գալ եկեղեցի և անցկացնի իր վերջին պատարագը, և այդ մարդն այսօր խոսում, մեղադրում է այլ հոգևորականներին՝ իբրև «սրբապղծության» մեջ։
Մեր կազմակերպությունը՝ «Վրաստանի հայ համայնք»-ը, 2010 թվից սկսած, միշտ իր հետ ունեցել ենք լարված հարաբերություններ։ Մեր կազմակերպության երիտասարդական թևը, միշտ անցկացրել է «Ջահերով երթ» Թուրքիայի դեսպանության առջև՝ ապրիլի 24-ին, և այդ մարդը ջանք ու եռանդ չի խնայել և միշտ փորձել է խոչընդոտներ ստեղծի մեզ համար, որ ժողովրդի քանակը լինի քիչ և այդ ցույցը չկայանա, ժողովուրդը չգնա Թուրքիայի դեսպանատան մոտ․․․ Ինքն անձամբ Պետրոսի եթերում խոստովանեց, որ բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցիների, Վրաստանում Թուրքիայի դեսպանության հետ»,-ասաց Արթուր Միրզոյանը։
Թբիլիսահայ գործիչը նաև խոսեց Հովհաննես Թումնայանի տուն-թանգարանը, Վերնատունը՝ վերադարձվելու մասին։
«Պետրոսի հետ հարցազրույցի մեջ ասեց՝ «իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղել է, որ վերադարձվել է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը», բայց չգիտես ինչու ոչ մի ձայն չի հանում, թե ում շնորհիվ է, որ մարդկանց շնորհիվ է այդ տունը վերադարձվել, այսինքն՝ ում գումարներով, ով է վերականգնել, ոչ մի անուն չի տվել, ո՛չ Ռիտա Սարգսյանին է նշել, ո՛չ Ռուբեն Վարդանյանին, ո՛չ նշել է այսօրվա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը, այսինքն՝ այդ մարդկանց շնորհիվ է, որ այս տուն-թանգարանը վերադարձվել է Թեմին, բայց ինքը դրա մասին ոչ մի խոսք չի ասում»,-ասաց Արթուր Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Վազգեն Միրզախանյանը ոչ միայն Վեհափառին է թիրախավորում, այլ նաև ստորագրում է մի հայտարարության տակ, որը, ըստ էության, Եկեղեցին քանդելու վերաբերյալ է, որքան էլ այն կոչեն «բարենորոգման»։
«Զարմացա, երբ կարդացի այն մարդկանց շարքում է, ովքեր մեղադրեցին Արշակ Սրբազանին իբր «սրբապղծության» մեջ»,-ասաց Արթուր Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։