|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տեր Նշան քահանա Պանֆյորովը գրում է․
«Տեր Բարդուղիմեոսը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ ձևավորվել է քահանաների խումբ, որի նպատակն է եղել պատարաստվել 2026 թվականի ընտրություններին և այնպես անել, որ Նիկոլը չընտրվի։
Նախ՝ քահանայից այդ հավաքի վերաբերյալ ժամանակին մեղադրանքներ հնչեցին, թե իբր Մայր Աթոռում «ֆեյք երեցների» խումբ է ձևավորվել։ Տեր Հայրն իր հարցազրույցում ակամա հերքեց այդ տեղեկությունը՝ ինքը ընդգրկված լինելով քահանայից այդ խմբում։
Եվ երկրորդը՝ քահանայից այդ ժողովների նպատակն է եղել բացառապես հոգևոր քարոզչության ու եկեղեցական կյանքի զորացումը։
Հիշյալ ժողովներին Տեր Բարդուղիմեոսը մասնակցել է երկու անգամ, որոնցից մեկը նախագահել է Մուշեղ Սրբազանը՝ Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդարանում, մյուսը՝ Գևորգ Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդարանում։
Ժողովների ընթացքում երբևէ որևէ քաղաքական, առավել ևս ընտրություններին վերաբերող հարց չի քննարկվել, ինչը կարող է վկայել հենց Գևորգ Սրբազանը և մասնակից մյուս քահանա հայրերը։ Ցավում ենք, որ քահանան կարող է նման կերպ կեղծել իրողությունները և ստել՝ Եկեղեցու «բարենորոգումից» մղված։
Թերևս Տեր Հայրը ճնշման տակ է և հարկադրված է նման կեղծիք տարածել»։