|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը. «ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:
Մենք տեղեկացանք, որ Միրումյանը ձերբակալվել է դեռևս օգոստոս ամսին ձերբակալված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: